ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական շանսի հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդի աշխարհում աշխարհաքաղաքական նոր աշխարհակարգ է ձևավորվում, ինչին ականատես ենք դառնում վերջի 4-5 տարիներին։ Ըստ էության, այն գեոպոլիտիկ շահերը, որոնք գոյություն ունեին մինչև 2018 թվականը, ներկայումս առ ոչինչ են՝ պայմանավորված մի շարք առանցքային դրույթներով ու հանգամանքներով։ Միաժամանակ, ինչպես և հուշում է պարզ տրամաբանությունը, այս ամենից չի կարող անմասն մնալ հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ ոչ միայն խաչվում, այլև բախվում են գեոպոլիտիկ բևեռների քաղաքական ու աշխարհաքաղաքական շահերը։ Ասեմ ավելին, հենց Հարավային Կովկասն առանցքային կռվաններից մեկն է, որտեղ նշված բևեռները փորձում են դիվերսիֆիկացնել իրենց դիրքերը։

Մյուս կարևոր ու անկյունաքարային կետն, իհարկե, Մերձավոր Արևելքն է, որտեղ դեռևս 2012-2013 թվականներից՝ Լիբանանում, ապա նաև Սիրիայում, նախ բացվեցին, որից հետո մեկնարկեց «տաք» գործողությունների փուլը։ Այսօր էլ Մերձավոր Արևելքում իրականցվում է հերթական գեոպոլիտիկ օպերացիան, որից շատ բան է կախված։ Եթե ավելի բացենք թեման, փաստացի ներկայումս մենք երրորդ համաշխարհայինի մեջ ենք, քանի որ տեղի ուենցողը մի պետության շահերի տիրույթում չի տեղավորվում, այլ ունի համաշխարհային նշանակության բնույթ։

Հատկանշական է այն, որ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի փոխկապակցվածությունն ամենաուղղակի է, քանի որ շատ պետություններ շահերի բախման հանգուցալուծվող շահեր ունեն և երկու տարածաշրջանում գործոններ են, ուստի տրամաբանական է, որ մի հատվածում տեղի ուենցող գրեթե ցանկացած շարժ անմիջապես իր ազդեցությունն է ունենում մյուս հատվածում։ Ներկայումս նույնպես նմանօրինակ մի իրավիճակ է, երբ Իսրայելում տեղի ունեցող զարգացումներն ու աշխարհաքաղաքական «բազարն» իր արտացոլումն է գտնում նաև մեզ մոտ։

Այս համատեքստում շատ հատկանշական է Թուրքիայի ֆիգուրացիան, ով այժմ առանցքային խաղացող է դարձել նաև հարավկովկասյան սեգմենտում։ Ավելին, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայից Ադրբեջանի կախվածության աստիճանը։ Սա ակնհայտ է, քանի որ տարիներ շարունակ Ադրբեջանին զինած, բազում տեսակի աջակցություն ցուցաբերած Իսրայելը ներկա պահին փաստի առջև է կանգնած, իսկ այս ամենապատասխանատու պահին Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե Իսրայելի հետ մինչ այս պահը գոյություն ունեցած փաստացի դաշնակցային հարաբերություններից բխող տրամաբանությամբ, այլ Թուրքիայի թելադրանքով։

Թերևս պարզ է դառնում նաև այն, որ այս հանգամանքը նոր խնդիրներ է առաջացնում Իսրայելի՝ տարածաշրջանային ավելի հեռուն գնացող նպատակների տեսանկյունից։ Զինելով Ադրբեջանը, ինչպես նաև այդ երկրի տարածքում հետախուզական մեծ ցանցեր ու հնարավորություններ ստեղծելով՝ Իսրայելը պատրաստվում էր ադրբեջանական գործոնն օգտագործել Իրանի դեմ։ Մինչդեռ հիմա պարզ դարձավ, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Մերձավոր Արևելքում մտերմացրել է Թեհրանին ու Անկարային։ Չմոռանանք, որ նշված այս հանգամանքը մեծ խնդիր է նաև Արևմուտքի համար։

Շատ ավելի ակնհայտ ու տրամաբանական է, որ ստեղծված իրավիճակում Իսրայելն ու ԱՄՆ-ն ստիպված են նոր լուծումներ որոնել, ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ հարակից տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի համար։ Այստեղ հատկանշական է, որ ընդհանուր այս տիրույթում Ադրբեջանի հարցն առանձին քննարկումների թեմա է դառնալու, ընդ որում, այն առանձին քննարկումների թեմա է դառնալու նաև Ռուսաստանի և Իրանի համար։

Ընդհանուր այս շիլաշփոթի մեջ ակնառու ու պարզ է, որ Ադրբեջանի իսրայելական նախագիծը տապալվել է և ամբողջովին նոր իրավիճակ ստեծվել, ինչը, պետք է փաստենք, որ հայկական շահի համար ինչ-ինչ նախադրյալներ է ստեղծում։ Բանն այն է, որ գրավելով Արցախը՝ Ադրբեջանը վերջնականորեն կորցրել է իր սուբյեկտայնությունը՝ ամբողջովին պարկելով իր պրոտեժների տակ, ինչն իր հերթի նշանակում է, որ Արցախի հարցն էլ է վերածվում աշխարհաքաղաքական կենտրոնների բանակցությունների թեմայի և, եթե Հայաստանը կարողանա ճիշտ հարաբերություններ կառուցել արտաքին գործընկերների հետ, ապա այս հարցում մեծ հաջողություններ ունենալու իրական հնարավորություն կստանա։ Իսկ, թե երբ կարող է ՀՀ-ն նման «կալիբրի» հարց լուծել պարզ ու տրամաբանական է․ երբ Փաշինյանն ու իր վարչախումբը հեռացվի ՀՀ քաղաքական արենայից, և տեղի ունենա բանակցողի արմատական փոփոխություն։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular