ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցի պաշտոնյան հայկական կողմին առաջարկել է համագործակցել կանանց և ընտանիքների հզորացմանն ուղղված ծրագրերի մասով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով նախագահի տեղակալ Էնսիեհ Խազալիի հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով ոլորտային առաջնահերթություններն ու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել ընտանիքների և կանանց տնտեսական զորեղացման, վերջիններիս ներուժի բացահայտման ու մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։

Նախարարի խոսքով՝ այս նպատակով իրականացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանմանը։

Էնսիեհ Խազալին մանրամասներ է ներկայացրել կանանց և ընտանիքների հզորացմանն ուղղված ծրագրերի մասին՝ հայկական կողմին առաջարկելով զարգացնել համագործակցությունը նաև այս ուղղությամբ։ Նախագահի տեղակալը նշել է, որ իրենց կողմից իրականացվող աշխատանքների առանցքում են նաև միայնակ մայրերին, նորապսակներին և հեռավոր բնակավայրերում ապրող ընտանիքներին ուղղված ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս զարգացնել վերջիններիս կարողություններն ու ապահովել կայուն զբաղվածություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև առցանց հարթակ ստեղծելու հնարավորությունը, որտեղ հայ և իրանցի կանայք հնարավորություն կունենան ներկայացնել և վաճառել իրենց ձեռքի աշխատանքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular