ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է թաքցնում Դավիթ Առաքելյանը. ֆինանսական աղբյուրները թափանցիկ չեն.«Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Մինչ այս պաշտոնին նշանակվելը Առաքելյանը եղել է ԱԺ նախագահի օգնականը։ Հայտարարագրում պաշտոնատար անձի պաշտոնը նշված է որպես օգնական, սակայն նա ԱԺ նախագահի օգնական եղել է 2022 թվականին։

Մեզ չհաջողվեց Դավիթ Առաքելյանի կենսագրության մասին որեւէ տվյալ գտնել, այդ պատճառով էլ այլ մանրամասներ չենք ներկայացնում, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլ անձին սեփականությամբ պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության, Toyota մակնիշի մեքենա։ 2022 թվականի հաշվետու տարվա վերջին նրա բանկային հաշիվների մնացորդները կզամել են 175 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 29 հազար դոլար, 8 մլն 500 հազար դրամ, 7 հազար եվրո եւ 180 հազար ռուբլի։

Թվում է, թե ամեն ինչ կարգին է, որ բոլորն էլ կարող են այսքան մեծ քանակի կանխիկ գումարներ ունենալ, սակայն ուշագրավն այն է, որ Առաքելյանի տարեկան եկամուտները կազմում են 9 մլն 383 հազար դրամ, իսկ նրա կանխիկ դրամական միջոցները 2,5 անգամ ավել են՝ գրեթե 23 մլն դրամ։ Կարելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել, որ «պոզով-պոչով կոռուպցիան» հենց իր կողքին է, քանի որ Առաքելյանը հայտարարագրում բաց եւ թափանցիկ չի նշել ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները։

Դավիթ Առաքելյանի եկամուտների 8 մլն 487 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 895 հազար դրամ ստացել է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular