ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիս- Հարավը տնտեսական լուրջ խթան կարող է լինել մեր երկրի եւ տարածաշրջանի զարգացման համար. Սանոսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքում գլոբալ առեւտրային խաչմերոկւի ակտուալությունը ոչ միայն չի նվազել, այլեւ ավելացել է: Այս մասին հանրային հեռուտաընկերության եթերում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, տեղի ունեցող բախումները փոխում են աշխարհագրությունը,  ենթակառուցվածքների բնույթը, ծանրաբեռնվածությունը, եւ նաեւ երկրների զարգացվածության տենդենցներն են փոխում դա: Հնդկաստան բավական արդյունավետ այց ունեցանք եւ հետեւյալ միտքը կա, որ գնալով աշխարհում ավելանում է Հնդկաստանի դերը, Հնդկաստանից դուրս եկող ապրանքների քանակն է ավելանում, ՀՀ- Հնդկաստան հարաբերություններն են շատ ակտիվ զարգանում, ինչը շատ լավ է: Եւ այո, Հնդկաստան, այնուհետեւ Իրան, Հայաստան եւ դեպի Սեւ ծով, Եվրոպա կամ Ռուսաստան, այս ուղին դառնում է ավելի պահանջված, քան նախկինում էր: Եւ այս ամենի մեջ միակ ափսոսանքս այն է, որ եթե ան ժամանակ մենք սկսել էինք Հյուսիս- Հարավը, կարողանայինք առանց խնդիրների կառուցել, հիմա ավարտած լինեինք, այդ դեպքում շատ ավելի վաղ կսկսեինք այդ ճանապարհի դրական կողմերից օգտվել, քան հիմա, երբ որ մեզ մի քանի տարի պահանջվում է մինչեւ ճանապարհը կառուցենք»,-ասաց նա:

Պետրոս Ղազարյանի հարցին, արդյոք այսօր կան այն ռիսկերը,որոնք կային նախկինում եւ որոնց պատճառով էլ հետաձգվեց այդ ճանապարհի կառուցում, Սանոսյանը պատասխանեց, որ ռիսկերը միշտ էլ ինելու են:  

«Բայց մյուս կողմից ակնհայտ  է, որ  ցանկացած  հատկապես նման կարեւոր ենթակառուցվածք երբ  կառուցում ես, դա անպայման կօգտագործվի, այսինքն՝ կգտնի  իր շահառուին: Դրա համար մեր նպատակն է համարել, որ սա ռազմավարական կարեւոր ճանապարհ է, տնտեսական լուրջ խթան կարող է լինել եւ մեր երկրի, եւ տարածաշրջանի զարգացման համար, փորձենք հնարավորինս արագ կառուցել եւ դառնալ կարեւոր ուղեւորափոխադրման կամ բեռնափոխադրման հոսքեր կլանող հատվածներից մեկը»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular