ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ. Իսրայելի հարվածները փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի օդային հարվածները Գազայում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարին կարող են հավասարացվել ռազմական հանցագործությունների, քանի որ դրանք կարելի անհամաչափ համարել, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):

«Հաշվի առնելով Ջեբալիա փախստականների ճամբարին իսրայելական օդային հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են հավասարեցվել  ռազմական հանցագործության», - ասվում է OHCHR-ի X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular