ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են՝ քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, ԵՄ պատվիրակության քաղաքական և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխաիլը, ԵՊՀ կրթական ծրագրերի համակարգող Սվետլանա Մինասյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ողջունելով մասնակիցներին` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը նշել է. «Միջազգային գործընկերների հետ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում և վերջերս նաև հանդիպել ենք Եվրամիության դեսպանի հետ, որն առաջարկել է իրենց ներկայացնել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցությանը վերաբերող առաջարկներ»:

Մասնակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղում հաշվառված պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվելիք քայլերի մասին: ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի խոսքով այսօր թե' ԼՂ-ի և թե' Հայաստանի սահմաններին գտնվող մշակութային ժառանգությունը հատուկ կառավարման և ներկայացման կարիք ունի: Այս համատեքստում բանախոսն առաջարկել է ստեղծել Հայաստանի լավագույն մասնագետներից կազմված գիտավարչական կենտրոն, որն այս ասպարեզում կիրականացնի մշակութային քաղաքականություն:

Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիների կորցրած սեփականությունը շուտափույթ և ճշգրիտ գույքագրելու գործընթացի մեկնարկին, փոխհատուցմանը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների հայաստանյան բուհեր ներգրավմանը, նրանց նկատմամբ արտոնությունների սահմանմանը, վարձավճարների երկարաժամկետ փոխհատուցմանը:

Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 19-ից հետո Հայաստան եկած արցախցի յուրաքանչյուր ուսանողի տրամադրվելու է մինչև 70 հազար դրամ` ուսման և այլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բռնի տեղահանված արցախցիների առջև ծառացած խնդիրների լուծման հարցում կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:

Ամփոփելով քննարկումը` Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին բարձրացված հարցերի վերաբերյալ բազմաթիվ դիրքորոշումներ և առաջարկներ ներկայացնելու համար և նշել, որ դրանք մանրամասն ուսումնասիրելուց հետո կփոխանցվեն Հայաստանում ԵՄ պատվիրակությանը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ անհրաժեշտություն կա նմանատիպ քննարկում կազմակերպելու նաև պետական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular