ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացու դիակն անարգանքի է ենթարկվել․ ինչի՞ համար է մեղադրվում գերեզմանատան վարիչը

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչի կողմից պաշտոնեական անփութություն ցուցաբերելու արդյունքում քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

2023թ. փետրվարի 2-ին Երևանի 45-ամյա բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, այցելելով Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատանը հուղարկավորված հայրիկի և պապիկի գերեզմանին, նկատել է, որ հայրիկի տապանաքարն ու գրատախտակը, ինչպես նաև պապիկի գերեզմանի ցուցանակը բացակայում են, իրանց գերեզմանատան տարածքում՝ գետնի վրա, գտնվել է չորս այլ տապանաքար և երկու իրեն անծանոթ տղամարդ, որոնք ցանկացել են խունկ վառել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչակսն շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչը իր պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք։

2022թ. սեպտեմբերի 14-ին մահացած անձի աճյունը գերեզմանատան տարածքում գտնվող գերեզմանատեղիում հողին հանձնելու հետ կապված գործողությունների ընթացքում նա ոչ պատշաճ է կատարել գերեզման օգտագործողի հետ համատեղ հուղարկավորության տեղը որոշելու, գերեզմանների բանվորների աշխատանքները համակարգելու և վերահսկելու,  հուղարկավորությունների կազմակերպման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու՝ իր պաշտոնից բխող և իրավական համապատասխան ակտերով հստակ սահմանված  պարտականությունները։ Արդյունքում նշված գերեզմանատանը կատարվել է ապօրինի արտաշիրիմում,  որի հետևանքով անարգանքի է ենթարկվել հանգուցյալի դիակը:

Մասնավորապես, հաղորդում ներկայացրած վերոնշյալ 45–ամյա տղամարդը, պապիկի հուղարկավորության աշխատանքները կազմակերպելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Կենտրոնական գերեզմանատան տարածքում հուղարկավորությունների համար գերեզմանափոսեր փորելու աշխատանքով զբաղվող բանվորի հետ՝ վարձավճարի դիմաց գերեզմանափոս փորելու համար:

2022թ. սեպտեմբերի 15-ին բանվորը նախապես իրեն ցույց տրված գերեզմանի կոնկրետ հատվածում գերեզմանափոսը փորելու ժամանակ նկատել է, որ նշված վայրում հուղարկավորված է այլ դագաղ՝ 2016թ. հուղարկավորված քաղաքացու դիով։ Նա զանգահարել է հիշյալ տղամարդուն, տեղեկացրել այդ մասին՝ միաժամանակ առաջարկելով գերեզմանափոսը փորել այլ վայրում:

Սակայն 45–ամյա տղամարդը, գիտակցելով, որ գերեզմանատան նշված հատվածում հուղարկավորված է մեկ այլ հանգուցյալ, գերեզմանատան բանվորին վստահեցրել է, որ դա իր հանգուցյալ հարազատի հուղարկավորված աճյունն է և պահանջել, որ դիակի ոսկորները հանի դագաղից, տեղավորի պարկի մեջ. գլխավերևի հատվածը խորացնի և այդ պարկը այնպես թաղի հողի տակ, որպեսզի չերևա։ Գերեզմանատան բանվորը, իրեն տրված ցուցումի համաձայն, չգիտակցելով իր գործողությունների ապօրինի լինելը, կատարել է հիշյալ ցուցումները:

Այսպիսով, 45-ամյա տղամարդը, գերեզմանատան բանվորի միջոցով, ապօրինի արտաշիրիմում իրականացնելու, դիակի ոսկորները և հագուստները հուղարկավորված դագաղից հանելու և դրանք պարկի մեջ լցնելու եղանակով, անարգանքի է ենթարկել մեկ այլ հանգուցյալի դիակը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Կենտրոնական» գերեզմանատան վարիչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular