ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքից հեռացել է խոզի սրտով ապրող երկրորդ մարդը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է Լոուրենս Ֆոսեթը։ Նա աշխարհում երկրորդ մարդն էր, որին խոզի սրտի փոխպատվաստում էին արել։

Հիվանդը լուրջ առողջական խնդիրներ էր ունեցել և համաձայնվել էր վիրահատության՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Տղամարդը նոր օրգանով ապրել է ընդամենը վեց շաբաթ։ 

Նրա մարմինը հանկարծ սկսել է չընդունել նոր սիրտը: Բժիշկները փորձել են փրկել հիվանդին, սակայն ոչինչ չեն կարողացել անել։ 

Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնն է հայտնել այս մասին։

 Մոտ վեց շաբաթ առաջ նա խոզի սրտի փոխպատվաստում է ստացել: Սա երկրորդ նման վիրահատությունն է եղել աշխարհում։

Ֆոսեթը սրտի անբուժելի հիվանդություն է ունեցել։ Բժիշկները որոշել են նրան փոխպատվաստել գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ։ Փոխպատվաստումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 20-ին։ Վիրահատությունը երկարացրել է տղամարդու կյանքը գրեթե վեց շաբաթով։ Փոխպատվաստումից հետո նա ֆիզիոթերապիա է անցել, ժամանակ է անցկացրել ընտանիքի անդամների հետ և թղթախաղ է խաղացել կնոջ՝ Էննի հետ:

Ըստ բժիշկների՝ մի քանի օր առաջ բուժառուի մոտ սրտի մերժման նշաններ են ի հայտ եկել։ Դա տեղի է ունեցել նաև փոխպատվաստված մարդու օրգանների հետ։ Բժիշկները փորձել են փրկել տղամարդու կյանքը, սակայն նա մահացել է հոկտեմբերի 30-ին։

«Մենք սգում ենք պարոն Ֆոսեթի կորուստը՝ հրաշալի հիվանդի, գիտնականի, նավատորմի վետերանի և ընտանիքի մարդու, ով պարզապես ցանկանում էր մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնել իր սիրելի կնոջ, որդիների և ընտանիքի հետ», - ասել է վիրաբույժ Բարթլի Գրիֆիթը, ով փոխպատվաստել է հիվանդի սիրտը։ .

Բժիշկը հավելել է, որ իր կյանքի վերջին ժամերին տղամարդը ցանկացել է, որ բժիշկներն օգտագործեն այս փորձը հետագա ուսումնասիրության համար և երաշխավորեն այլ մարդկանց հնարավորությունը, երբ մարդու սիրտ հասանելի չի լինում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular