Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն և ավտոբուսը. վիրավորներ կան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան ու թիվ 48 երթուղին սպասարկող Երևանի քաղաքային քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, ZHONG TONG մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 6 հոգի, ովքեր ավտոբուսի ուղևորներ են եղել, տեղում առաջին բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը իբրև թե եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն Lexus-ի վարորդը ոչ միայն չի հեռացել դեպքի վայրից, այլև հերքում է, որ ինքը վթարային իրավիճակ է ստեղծել: