ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա օրերին և շաբաթներին ՀՀ ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է կարմիր դրոշի ահազանգ Հայաստանի Հանրապետության համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի պոտենցիալի հետ։

«Ադրբեջանը վաղուց էր փափագում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը վերջին ժամանակներում քննարկվում է որպես Ադրբեջանի կողմից վերահսկելի «Զանգեզուրի միջանցք»-ի մաս։ Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն Արցախ և դրան հաջորդած տարածքների բռնագրավումը, Ադրբեջանում ու Թուրքիայում տարածված ու հաստատված ցեղասպանական հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանություն վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում:

Մենք աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում։ Ինչպես 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջին բռնազավթման ժամանակ, ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության, բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ինստիտուտը նշում է, որ արևմտյան տերությունները պետք է օգնեն Հայաստանին ամրապնդելու իր ինքնիշխան սահմանները և դիվանագիտական դիրքերը տարածաշրջանում։ Նրանք կարող են դա անել՝ պնդելով, որ հայկական կողմը վերահսկի իր տարածքով անցնող ցանկացած միջանցք։

Ըստ հայտարարության, արևմտյան երկրները  կարող են հետագայում աջակցել Հայաստանին իր ինքնիշխանության ապահովման հարցում՝ ստիպելով Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը սահմանամերձ շրջաններից, պատժամիջոցներ կիրառելով Ալիևների ընտանիքի նկատմամբ և կասեցնելով Ադրբեջանի ներկայիս վիզային և էներգետիկ համաձայնագրերը ԵՄ-ի հետ, ինչպես առաջարկվում է Եվրախորհրդարանի հոկտեմբերի 5-ի բանաձևով։

«Եթե արևմտյան աշխարհը շարունակի անտեսել ցեղասպանությունը և արդյունավետ կերպով ընդունեի այն՝ որպես օրինական լուծում անլուծելի այն հակամարտությունների համար, որոնք ստեղծվել և շարունակվում են Ադրբեջանի նման ռեժիմների կողմից, ապա այն ոչ միայն կհայտարարի հետհոլոքոստի աշխարհի կանոնների վրա հիմնված կարգի վերջը, այլև սկիզբ կդնի ցեղասպանության դարաշրջանին, որը կլինի ավելի կործանարար, քան այն, որը բնութագրում է ամբողջ աշխարհում տարածքների և ռեսուրսների վերահսկողության վերջին խելագար շտապողականությունը»,-այսպես ամփոփվում է հայտարարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular