ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի 2-րդ ռակետն անակնկալ պարտվել է․ հաղթողի հաջորդ մրցակիցը հայազգի Խաչանովն է

ՍՊՈՐՏ

Ռուս թենիսիստ Ռոման Սաֆիուլինը դուրս է եկել Փարիզում ընթացող Masters մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ փուլում վարկանիշային աղյուսակում 45-րդ տեղը զբաղեցնող ռուսաստանցին հաղթել է աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 38 րոպե եւ ավարտվել ռուսաստանցու հաղթանակով երկու սեթում՝ 6:3, 6:4:

Սաֆիուլինի համար, ով որակավորման միջոցով հասել է «Մասթերսի» հիմնական վիճակահանությանը, այս հաղթանակը լավագույն 3 վարկանիշային ներկայացուցչի նկատմամբ առաջինն էր կարիերայում։ Այժմ Ալկարասը երկրորդն է ուժեղագույնների ցուցակում։

Փարիզում կայանալիք մրցումների հաջորդ փուլում Սաֆյուլինի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular