ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քաոս է. Շարմազանովը ելք է առաջարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի… Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի, ոչ թե գործողությունների իմիտացիան։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Մեկ բառով կարելի է որակել՝ քաոս։ Այո, քաոս։ Բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը խոսում են, բոլորը պահանջում են։ Խոսացող կա ինչքան ուզես, բայց խոսքը լսող չկա։

Նման իրավիճակը հատուկ է շոկային հասարակություններին։ Նման իրավիճակներում ռացիոնալ խոսքը իր տեղը զիջում է մի կողմից պսեւդոազգայնականությանն ու պոպուլիզմին, իսկ մյուս կողմից՝ պարտվողականությանն ու հուսահատությանը։ Դժբախտաբար հաճախ մենք էլ՝ քաղաքական գործիչներս, ընկնում ենք այդ ալիքի տակ ու սեփական գաղափարներն առաջարկելու փոխարեն դառնում ենք պոպուլիզմի զոհը։

Իշխանությունն ամեն օր մի անհեթեթություն է դաշտ նետում, մենք էլ լուրջ դեմքով ու ջանասիրաբար փորձում ենք հերքել այդ անհեթեթությունը՝ ակամայից խաղալով ռեժիմի քարոզչական խաղը։ Իսկ ի՞նչ է պետք անել։ Պետք է երբեմն դադար տալ, ընկալել իրավիճակը,գնահատական տալ, գույքագրել եղած-չեղածը ու նոր ծրագրային առաջարկ անել հանրությանը։ Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու։

Առանց իրավիճակի սթափ գնահատականի ու քայլերի ռազմավարական պլանավորման անհնար է հախուռն գործողություններով դրական փոփոխություն ակնկալել։ Քաղաքական ուժերը կներեք, բայց ժողովրդին գաղափարներ առաջարկող ու այդ գաղափարի համար պայքարն առաջնորդելու համար են, այլ ոչ թե ՝«գնանք տեսնենք ժողովուրդն ի՞նչ է ասում, այդպես էլ անենքի» համար։ Այդ կեղծ ու պոպուլիստական թեզը հարկավոր է հանել մեր ուղեղներից։

Պետք է այլընտրանք առաջարկել հասարակությանը, իսկ եթե չկա այլընտրանք՝ մտածել, պրպտել, քննարկել, լսել, բանավիճել այնքան ժամանակ, մինչեւ ծնվի այդ ծրագրային այթընտրանքը։ Թե չէ «դավաճան», «թալանչի», «հողատու» կամ «կոռումպացված» շրջապտույտից դուրս չենք գալու։ Դժվար բան եմ ասում, բայց սա է ճանապարհը։

Անհնար է պոպոպլիստներին հաղթել պոպուլիզմի դաշտում, փողոցային պայքարի ինստրուկտորներին էլ՝ փողոցում։ Մեր ուժը պետք է լինի մեր միտքը, ազգային ու պետականաստեղծ միտքը։ Հակառակ դեպքում գնալ մայրաքաղաքում միտինգներ անել, իսկ մարզերում հանդիպումներ՝ առանց հստակ մշակված այլընտրանքային ծրագրի ու առաջարկների՝ արդյունավետ չէ։

Հասարակության հետ պետք է տարվի բովանդակային ու ազգային-պետական արժեքների վրա հիմնված քարոզչական աշխատանք եւ Աժ-ում, եւ՝ եթերում եւ՝ սոցիալական ցանցերում։ Թե չէ միտինգ անել միտինգ անելու համար, կամ հանրային մեծ հանդիպումներ կազմակերպել առանց մարդկանց էմոցիոնալ շոկից հանելու ու այլընտրանքային ծրագիր առաջարկելու «Սիզիփոսյան աշխատանքի» նման մի գործողություն է լինելու։

Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի։ Կարող է հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular