ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնագրային վարչությունից արցախցիներին ասել են՝ նրանք ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում․ ահազանգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն ՀՀ հաշվառում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացին, որի խնդրանքով չենք հրապարակում անունը, դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ իր մայրիկի անձնագրի ժամկետը երկարաձգելու համար, սակայն իրեն մերժել են, նշելով, թե վերջինս պետք է Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունենա։

Քաղաքացին պատմեց, որ իր մոր դեպքը միակը չէ, նմանատիպ իրավիճակների բախվում են շատերը։

«Մայրիկիս անձնագրի ժամկետը լրացած է։ Որոշեցինք դիմել մոտակա անձնագրային բաժանմունք, որպեսզի նոր անձնագիր ստանանք, որովհետեւ Հայաստանի օրենքներով անձնագրի ժամկետը չի երկարաձգվում։ Մեզ մանրամասն ներկայացրին, որ Արցախի քաղաքացին չի կարող անձնագիր ստանալ, որովհետեւ ինքը հաշվառված չէ ՀՀ-ում»,- ասաց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու հարազատը։ 

Նրա խոսքով` նոր անձնագրում որեւէ կերպ չի նշվելու իր մոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի լինելը․ «Մարդկանց անձնագրից դուրս է գալիս Արցախում ունեցած իրենց գրանցած հասցեն, դրա փոխարեն գրվելու է այն հասցեն, որտեղ հիմա կհաշվառվեն»։

Արցախցին մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի քաղաքացիները հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ-ում․ «Արդյո՞ք բոլորը ունեն բարեկամներ Հայաստանում, որպեսզի կարողանան հաշվառվել այդ մարդկանց բնակարններում, արդյո՞ք հնարավո՞ր չէ, որ արցախցիների անձնագրերի ժամկետը երկարաձգվեր»։

Քաղաքացին պատմեց, որ մայրն այժմ անձնագիր չունենալու պառճառով չի կարողանում սկսել իր բուժումները․ «Մենք պլանավորել էինք մեկ շաբաթ հետո մայրիկիս բուժումները սկսել։ Ես գիտեի, որ անձնագիրը մեկ շաբաթյա ժամկետում տալու են, եւ մայրիկիս կտանեմ, կգրանցեմ հիվանդանոցում։ Հիմա չեմ կարող, որովհետեւ մայրիկիս անձնագրի ժամկետը անցել է, իսկ ժամկետը չենք կարող երկարաձգել»։

NEWS.am-ը թեմայի առնչությամբ գրավոր հարցում է ուղարկել Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular