Արցախից տեղահանված անձանց վճարում է իրականացվել․ ի՞նչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարանների և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում այս շաբաթ ևս իրականացվել է վճարում․ արդյունքում մինչ այս պահն աջակցությունից ընդանուր առմամբ օգտվել է 73196 անձ։
Միանվագ 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է շուրջ 100 հազար անձի»։