ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Դիլիջան մայրուղին լուսավորություն կունենա. նախարար

ՎԻԴԵՈ

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախատեսում են Երևան-Դիլիջան մայրուղին լուսավորել։

 «Մենք հիմա փորձում ենք առաջին այդպիսի խոշոր ծրագիրն իրականացնել, այդ առումով սկսել ենք որոշակի աշխատանքներ, մասնավորապես, նախագծման աշխատանքների պատվիրման ուղղությամբ»,-ասաց նա։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց,  թե ճանապարհային նշանների կահավորման նոր մշակույթի կարիք ունեն, որոնք էժան չեն, սակայն այնքան թանկ չեն, որքան ճանապարհների լուսավորման ցանցն է։ 

«Երևան-Դիլիջան լուսավորման ցանց անցկացնելը ահռելի միջոցներ է պահանջում, ես չգիտեմ՝ սա հիմնավորվա՞ծ է, պահանջվա՞ծ է, այն դեպքում, երբ կարելի է ճանապարհային երթևեկության կահավորման միջոցով նույն խնդիրը լուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular