Իսրայելը հարվածել է «Հզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հզբոլլահ» խմբավորման ռազմական օբյեկտներին, հայտնում է Զինված ուժերի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։
«Իսրայելի բանակի մարտիկները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկչական ենթակառուցվածքին, ներառյալ զենքերը, դիրքերը և «Հզբոլլահի» կողմից օգտագործվող օբյեկտները», - ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո իսրայելական տարածքները բազմիցս գնդակոծվել են Հզբոլլահի կողմից:
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել լիբանանյան խմբավորման ռազմական թիրախներին: