ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարալիկում կանխվել է 17-ամյա ուսանողուհու ինքնասպանությունը

ԻՐԱՎՈՒՆՔ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պողոսյանը կարողացել է Մարալիկ քաղաքում կանխել 17-ամյա Տաթևիկ Ե.-ի ինքնասպանությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20:10-ի սահմաններում համայնքային ոստիկանության ավագ տեսուչը տեղեկություն է ստանում, որ Տաթևիկ Ե.-ն Մարալիկ քաղաքի իրենց տան ննջասենյակի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով փորձում է ցած նետվել:

Համայնքային ոստիկանը կարողանում է հոգեբանական զրույց անցկացնելուց հետո համոզել Տաթևիկ Ե.-ին՝ հետ կանգնել ինքնասպանություն գործելու մտադրությունից:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տաթևիկ Ե.-ն սովորում է Մարալիկի արհեստագործական ուսումնարանի 1-ին կուրսում, իսկ նա այդ քայլին է դիմել, քանի որ, ըստ իր հայտարարության, մայրը չի թույլատրել, որպեսզի ինքը միայնակ բնակվի:

Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնում հետաքննություն է սկսվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular