ԿԽՄԿ-ն օգնում է Արցախում մնացած մարդկանց. Մարտին Շուպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հումանիտար օգնություն է ցուցաբերում նրանց, ովքեր մնացել են Արցախում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը։
Նրա խոսքով՝ նրանցից ոմանք բուժօգնության կարիք ունեն, ոմանք՝ ուտելիքի եւ ջրի։ Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն տրամադրում է դեղեր, օգնում կապ հաստատել հարազատների հետ, ստանալ բժշկական տրանսպորտ եւ այլն։
«Այսօր քիչ թվով մարդիկ մնացել են իրենց տներում կամ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կամ որովհետեւ չեն կարող հեռանալ ինքնուրույն, գուցե այն պատճառով, որ տարեց մարդիկ են կամ սահմանափակ հնարավորություններ ունեցողներ են եւ օգնության կարիք ունեն»,- ասել է Շուպը։
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ, նա պատասխանել է, որ կազմակերպությունը փոխգործակցում է իշխանության բոլոր համապատասխան մարմինների հետ, որպեսզի օգնի կարիքավորներին այնտեղ, որտեղ այն աշխատում է։