ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կաթողիկոսն ընդունել է մենաստանի քույրերի և տարբեր դասարանների դպրոցական աշակերտների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։ Հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում մեկնարկել են հոգևոր և հումանիտար առարկաների դասընթացներ Ղազարավանի և հարակից գյուղերի դպրոցական երեխաների համար։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով ներկաներին, բարձրորեն գնահատեց մենաստանի քույրերի կողմից իրականացվող հոգևոր-կրթական առաքելությունը դպրոցականներին հայեցի կրթելու և դաստիարակելու գործում։ Վեհափառ Հայրապետը կարևորեց դպրոցականների հաղորդակցությունը Եկեղեցու հետ, որով լավագույն հնարավորությունն է ընձեռնվում նրանց ճանաչելու Հայ Եկեղեցին, ծանոթանալու հոգևոր կյանքին, Աստծո խոսքին ու Տիրոջ պատվիրաններին։

Նորին Սրբությունը հորդորեց աշակերտներին ուսանել ջերմեռանդորեն, ապրել Աստծո պատգամներով, բարիք գործել, սիրել միմյանց ու հայրենիքը, որպեսզի դառնան Եկեղեցու ու ազգի արժանավոր զավակներ։

Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև դպրոցականների հարցերին, որոնք առնչվում էին հոգևոր կյանքին ու եկեղեցականի առաքելությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular