ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանն ու Անասանաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը հանդիպում են ունեցել մսավաճառների հետ: Հայտնել է մարմնի մամուլի ծառայությունը։

Վերջիններս Տեսչական մարմին էին եկել սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար:

Մասնավորապես՝ նրանց անհանգստացնում է այն, որ, դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությամբ, պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի խոսքով՝ միս վաճառողները ֆերմեր-սպանդանոց-մսավաճառ-վերահսկող կառույց օղակում կարևոր դերակատարում ունեն, նրանք պետք է լինեն պահանջատեր՝ վերցնելով և իրացնելով միայն համապատասխան փաստաթղթեր ունեցող և նույնականացվող միս։ Միայն բոլոր օղակների համատեղ իրականացվող քայլերի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել ոլորտը և սպառողներին վաճառել անվտանգ միս-մսամթերք։

Քննարկվել են գործընթացի կարգավորման հնարավոր ուղիները, մսավաճառները ներկայացրել են իրենց հուզող հիմնական հարցերը, այն է՝ մորթի ծառայություն մատուցող սպանդանոցների անբավարար քանակը, առաջարկվող մսի ոչ պատշաճ որակը, պատվերների անկանոնությունը և այլն:

Այդ խնդիրները, ինչպես նշել է ՍԱՏՄ անասանաբուժության վարչության պետ Արման Ասատրյանը, բիզնես կարգավորման ոլորտում է, իսկ Տեսչական մարմնի գործառույթն է վերահսկել, որ սպառողի սեղանին դրվի մսեղիք, որի անվտանգությունը երաշխավորված է սպանդանոցային ծագմամբ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին աշխատել բացառապես օրենքի շրջանակներում՝ ձեռք բերել կամ իրացնել միայն սպանդանոցային ծագման, N 5 ձևի անասնաբուժական վկայականով ուղեկցվող միս՝ բացառելով անհայտ ծագման կամ կեղծ փաստաթղթերով մսի ձեռքբերումը։

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է նաև, որ առգրավված ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից՝ հետագայում գանձումը դատական կարգով իրականացնելու միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular