ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


36-ամյա կին է դանակահարվել. ծանոթն է ձերբակալվել

ԻՐԱՎՈՒՆՔ

2023թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 01:20-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իրեն դանակահարել են: Նույն օրը՝ ժամը 02:50-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, երկկողմանի պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի կին բնակիչ: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով, նախաձեռնվել է  քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոստիկանություն զանգահարած և հիվանդանոց տեղափոխված անձը Երևան քաղաքի 36-ամյա բնակչուհի է, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս հանդիսանում է տուժողի ծանոթը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ 39 տարեկան:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս տուժողին վերոհիշյալ վնասվածքները հասցրել է՝ իր անձնական բնույթի առաջարկին` վերջինիս չհամաձայնելու պատճառով:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք առարկաներ, իրեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործության միջոց հանդիսացած դանակը՝ արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Որոշում է կայացվել կասկածյալի հագին եղած հագուստներն առգրավելու մասին։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝  ՀՀ  քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular