ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթի նախկին նախարարին առնչվող գործով հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից 300 քմ մակերեսով տարածքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում հատուցվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի (Հասմիկ Պողոսյան-խմբ) վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

Քրեական վարույթով անցնող ութ մեղադրյալներներից երկուսի՝ Ս.Ս.-ի և Հ.Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի գնահատման արդյունքում (Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քրեական վարույթով անցնող մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Դատախազությունը 2023 թվականի մայիսի 16-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի և «Սոխոսենթր» ՍՊ ընկերության միջև 2012 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված «Գույքի օտարման և գրավի» պայմանագիրը և որպես գործարքի անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել «Սոխոսենթր» ՍՊ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular