ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը թվարկել է խաղաղության պայմանագրի ստորագրման 3 սկզբունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե կողմերը հավատարիմ եմ մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե որոնք են այդ սկզբունքները։

«Հայասստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը  այն ըմբռմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ։

Այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առաջիկա թիրախ է դառնում, կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունը այստեղ է աշխատում։ Երկրորդ սկզբունքով կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել  Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է ելնել այն իրողությունից, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ  սահմանները  դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը  ճանաչել են  Ալմաթիի հռչակագրով»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս, խոսելով երրորդ սկզբունքի մասին, ասաց, որ այն ներառված է առաջին ու երկրորդ սկզունքների մեջ։

«Այդ սկզբունքով բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և այդ կոմունիկացիաները գործելու են  փոխադարձության և հավասարության հիմունքներով։

Այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝  խաղաղության խաչմերուկ նախագծին ամբողջական տեսք տալով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular