ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունիում շների սպանդ է եղել․ կենդանապաշտպանը պնդում է՝ փոխքաղաքապետն է կրակել շների վրա (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի շուկայի տարածքում երեկ՝ հոկտեմբերի 29–ին, իրականացվել է շների սպանդ։ Այս մասին NEWS.am-ին  հայտնեց «Կենսաբազմանության պահպանության հիմնադրամի» կամավոր Գոհար Տեր-Անտոնյանը։

Կենդանապաշտպանի պնդմամբ, շների վրա կրակել է Մարտունիի փոխքաղաքապետ Վահագն Դավթյանը։

«Քաղաքի կենդապաշտպանները մեզ ահազանգել են, որ երեկ ցերեկը քաղաքապետի տեղակալը որսորդական հրացանով Մարտունիի շուկայի և նախկին Կինոյի շենքի տարածքում իրականացրել է շների սպանդ։  Դրանից հետո սպիտակ Ford մակնիշի մեքենա է եկել, հավաքել սպանված կենդանիներին եւ տարել այդտեղից»,– ասաց Գոհար Տեր–Անտոնյանը։

Ահազանգից հետո կենդանապաշտպանը մեկնել է Մարտունիի ոստիկանություն, որտեղ դեպքի մասին հաղորդում է տվել. «Ոստիկաններին փոխանցել ենք մեզ մոտ եղած լուսանկարները։ Մեզ պահել են մինչև  գիշերը 02․30, որ պետք է քննիչը մոտենա, բայց ոչ մեկը մեզ չմոտեցավ, էդպես թողել, հետ ենք եկել Երեւան»։

Մարտունիի քաղաքապետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հարութ Հարությունյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դեպքի մասին իրենք որեւէ տեղեկություն չունեն։ NEWS.am–ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

2.jpg (260 KB)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular