ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


68-ամյա վարորդը Nissan-ը ավտոշուկայում վաճառելուց հետո գնորդի հետ վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի «ավտոբուսի պարկ»-ի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Ժիրայր Ա.-ի վարած Nissan X-Trail մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Ավետիք Ս.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ի վարորդը, ով դեպի Նուբարաշեն ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 07-ին, իսկ Nissan-ի  վարորդը վերադառնալիս է եղել ավտոշուկայից, որտեղ վաճառել էր Nissan-ը և գնորդներից ժողովրդի լեզվով ասած «բեհ»-ը վերցրել էր, սակայն վթարից հետո գնորդները չգիտեին թե ինչ են անելու: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular