ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տնտեսությունը ստագնացիայի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի տնտեսական վիճակի վերջին տվյալները ցույց են տալիս, որ, ըստ էության, տնտեսական ռեալ հատվածը լավագույն դեպքում ստագնացիայի մեջ է։ Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության վիճակագրական տվյալները, նշել, որ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,7 %։

Արդյունաբերությունն ընդհանրապես տնտեսական ակտիվության առումով նվազում է արձանագրել, աննշան, չնչին չափով աճել է գյուղատնտեսությունը, իսկ տնտեսական աճ հիմնականում լրացվել է շինարարության, առևտրի և ծառայութունների ոլորտներում։ Այսինքն, հավելյալ արժեք, որպես այդպիսին չի ստեղծվել ո՚չ արդյունաբերության, ո՛չ գյուղատնտեսությունում։ Սա ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածը կանգնած է, սպասողական վիճակում է գտնվում, ինչը բնական է, քանի որ այն անորոշությունը, որ պայմանավորված է անընդհատ պատերազմի սպասումով, ավելացրել է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների սառեցման վտանգով, իսկ բիզնեսը սովորաբար շատ ավելի զգայուն է նման հարցերում, զգուշավոր կեցվածք է ընդունել։ Բոլոր ոլորտները սառեցրել են իրենց հիմնական գործառնությունները, ներդրումային ծրագրերի մասին էլ խոսք լինել չի կարող։ Գործարարներն, օրինակ, հասկանում են, որ գազի պայմանագրի վերակնքման ժամկետը մոտենում է և չի բացառվում, որ էներգակիրների գների մասով պայմանները կարող են փոխվել, ինչը կարող է սպանել հայաստանյան տնտեսությունը՝ սկսած արդյունաբերությունից, վերջացրած գյուղատնտեսությունով, որտեղ հավելյալ արժեք ստեղծելու մեջ գազի, օրինակ, տեսակարար կշիռը չափազանց բարձր է։

Մեր տեղեկութուններով՝ բազմաթիվ հայտնի տնտեսագետներ նախապատրաստվում են լուրջ վերլուծություններ ներկայացնել առկա վտանգների մասին, որին կարող են հանգեցնել գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Պրակտիկ տնտեսագետները ներկայացնելու են հնարավոր վտանգները, ի դեպ, իշխանամերձ օլիգարխներն էլ պատերի տակ և իրար մեջ լուրջ դժգոհություններ են արտահայտում Նիկոլ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականությունից, կարծում են, թե նա գիտակցաբար, կամ անգիտակցաբար տապալման է տանում Հայաստանի տնտեսությունը։  Իրականում որևէ ռեալ բան չկա, հատկապես ծաղրում են նրա «Խաղաղության խաչմերուկը», որը ոչ մի պրակտիկ օգուտ չի կարող բերել Հայաստանին, ընդհակառակը, կարող է դառնալ հերթական հարվածը Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագային։ 

Նարինե Անանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular