ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սվո Ռաֆի քրոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին

ՎԻԴԵՈ

Հարգարժան պարոն նախագահ, օրերս 280 ООО ԱՄՆ դոլարի դիմաց (ի դեպ, վաշխառուների հաշվարկով), 5%-ով տրված գումարի դիմաց տանից վտարվել է իմ ընտանիքը։ Ես 82 տա­րեկան, սկեսուրս՝ 98 տարեկան, տղաս, հարսս և թոռնիկս։

Ասեմ, որ բանկային համակարգում ինձ պատկանող աոանձնատունը գնահատվել էր 900 ООО ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Ի դեպ, նրանց վճար­վել է մոտ 50 ООО ԱՄՆ դոլար տոկոս։ Խախտելով մարդկային բոլոր նորմերը, հաշվի չառնելով ցուրտ ձմեռը և կացարան չունենա­լու փաստը՝ վաշխառու­ները ոչ մի փոխզիջման չգնացին։

Պարոն նախագահ, ես ոչ տուն եմ խնդրում, ոչ էլ ֆինանսական օգնություն։

Իմ միակ խնդրանքն է Ձեզ, որպես ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, և որպես հայ տղամարդու, խստագույնս պատժել այդ հանցավոր խմ­բին, որը բաղկացած է վաշ­խառուներից, չինովնիկներից, դատավորներից։

Այս մարդիկ խախտում են եւ օրենսգիրքը, եւ մարդկային բոլոր նորմերը, եւ Աստծո պատվիրանները: Նրանք իրենց գործողություններով խայտառակում են թե մեր ազգին, թե մեր պետությանը, թե իշխանավորներին:

Այս դժբախտության մեջ մենք միակը չենք: Նման արարքների զոհ դարձած տասնյակ մարդիկ ինքնասպան են եղել, շատերն էլ լքել են հայրենիքը :

Իմ ցանկությունն է, որպեսզի նրանք իրենց օրենքից վեր չդասեն, եւ հասկանան, որ մեր երկիրը տեր ունի, եւ մեր երկրի քաղաքացիները պաշտպանված են:

Նախապես իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, թող Աստված օրհնի Ձեզ եւ օգնի ձեր դժվարիմն եւ պատասխանատու աշխատանքի մեջ:

Ալլա Բաղդասարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular