ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասն արդեն ստացել են սեպտեմբերի աշխատավարձը՝ պահումներով. Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական ապարատի աշխատակիցների մի մասն արդեն ստացել են սեպտեմբերի աշխատավարձը՝ 80 տոկոսով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ հստակ չի կարող ասել, որ բոլոր պետական աշխատողներն են ստացել:

«Կառավարության անդամները, պատգամավորները, ուսուցիչները ստացել են աշխատավարձ, մնացածի մասին չեմ կարող ասել, ստացել են, թե՝ ոչ: Բայց պատագամավորների և ուսուցիչների մասով կարող եմ վստահեցնել։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ դեռ բժիշկներն աշխատավարձ չէին ստացել»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ սա վերջին աշխատավարձն է լինելու, այնուհետեւ աշխատավարձ չի վճարվի:

 

Նա անեւ հայտնեց, որ պետական հաստատությունների ղեկավարները շարունակելու են մնալ իրենց պաշտոններում, սակայն հասարակական հիմունքներով, չեն վճարվելու:

 «Դեռ չեմ պատակերացնում, թե ինչպես է գործնականում իրենց աշխատանքը կազմակերպվելու, ամեն դեպքում  պետական հաստատությունների  ղեկավարնեևը մնալլու են իրենց պաշտոններում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեև Սամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչև տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular