Սաակաշվիլին կոչ է արել գնել ռուսաստանցիների անշարժ գույքը Վրաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է հարկադիր գնել այն անշարժ գույքը, որը երկրի տարածքում ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիները, ազգային անվտանգության նկատառումներով։ Նրա խոսքերը դատարանի նիստի ժամանակ, որին ներկա էր հեռահար, մեջբերել է Newsgeorgia.ge պորտալը։
Սաակաշվիլու կարծիքով՝ վաղ թե ուշ Վրաստանում իշխանությունը փոխվելու է, եւ այդ ժամանակ անհրաժեշտ կլինի պարզել ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի զանգվածային գնման հետեւանքները։
«Ռուսաստանցիների մեծ մասի մենթալ կորեկցիան անհնար է։ Այդ մարդիկ բարձր վտանգի աղբյուր են Վրաստանի համար... Հենց որ իշխանությունը փոխվի, ռուսաստանցիներին պետք է մեկ տարի տալ բնակարանները վաճառելու համար»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ պետությունը պետք է ստեղծի բնակարանների եւ հողամասերի գնման աջակցման ծրագիր, որպեսզի հետո Վրաստանի արտասահմանում ապրող քաղաքացիները կարողանան գնել դրանք։
«Մենք պետք է ստեղծենք վրացիների վերադարձի ծրագիր... Ռուսաստանցիները երկար ապագա չունեն Վրաստանում»,- ասել է քաղաքական գործիչը։
Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել 2021թ. հոկտեմբերին՝ չնայած նրա նկատմամբ մի շարք քրեական գործերի առկայությանը։ Ադյունքում՝ Վրաստանի նախկին նախագահը ձերբակալվել է եւ բանտարկվել։ Ինքը՝ Սաակաշվիլին, իր կալանավորումն անվանել է քաղաքականացված եւ հացադուլ հայտարարել։ Հետագայում նախկին նախագահի առողջությունը լրջորեն վատացել է, 2022թ. մայիսին նա բանտից տեղափոխվել է մայրաքաղաքի կլինիկա՝ բուժզննման համար։ Չնայած իր վիճակին՝ նա քանիցս նշել է, որ պատրաստ է մասնակցել Վրաստանի քաղաքականությանը, «Միասնական ազգային շարժում»-ում չեն բացառել, որ քաղաքական գործչին կառաջադրեն վարչապետ, եթե հաղթեն հաջորդ ընտրություններում։