ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հայտնվեց իր իսկ «սև ցուցակում»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նարեկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնումից անմիջապես հետո ադրբեջանական լրատվականները էյֆորիայի մեջ հայտնվեցին: Ադրբեջանի իշխանությունները հաշվարկել էին, թե Լապշինի ձերբակալությունը նախադեպ կդառնա, որպեսզի արտասահմանյան բլոգերները զգուշանան, խուսափեն Արցախ այցելելուց և Արցախի մասին դրական արտահայտվելուց:

Բայց ի հեճուկս ադրբեջանական կողմի հաշվարկների` Լապշինի դեպքը ոչ միայն արգելակ չդարձավ արտասահմանյան բլոգներների համար, այլ ինչ-որ տեղ նաև նպաստեց, որպեսզի 11 երկրից 30 բլոգերներ հավաքվեն Արցախում, ֆորում անցկացնեն և համատեղ հայտարարություն ընդունեն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը:

Ինչպես տեսնում ենք ադրբեջանական կողմի ձեռնարկումները հակառակ էֆեկտ ունեցան,իսկ Լապշինի ձերբակալման արդյունքում ադրբեջանական լրևատվականների հրճվանքը կարճ կյանք ունեցավ:

ՀԳ. Ադրբեջանական սև ցուցակին նույն ճակատագիրն է սպասում, սև ցուցակում հայտնվելը դառնալու է առավել պատվաբեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular