ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության:

«Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ

Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը ստիպեց Բժեզինսկիին, Սու Ցզիին, Բիսմարկին և Մաքիավելիին շուռ գալ սեփական գերեզմաններում:

Անշուշտ, անվտանգությունը շատ ավելին է, քան պարզապես զինված ուժերը, և սա դասագրքային ճշմարտություն է: Նիկոլի կողմից սա փաստացի խոստովանություն է առ այն, որ 2018թ.-ից հետո նա գիտակցաբար և համակարգված քանդում էր Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն բանակի համալրման խաթարման և կադրային ջարդի միջոցով, այլև գիտակցված կազմաքանդելով անվտանգության մյուս բաղադրիչները:

2018թ.-ից սկսեց այլասերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարալիզացվել Արցախյան բանակցային ձևաչափը, թիրախավորվեցին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ արմատախիլ արվեց երկրի անվտանգության գաղափարական հիմքը, հայ ժողովուրդը ենթարկվեց տարաբնույթ բաժանումների, ընկճվեց հասարակության իմունիտետն ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ, և այլն: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերանայվեց և անդամահատվեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որտեղից դեռևս 2020թ.-ի հուլիսին հեռացվեցին Արցախի Հանրապետություն հասկացությունը և ազգային շահերի մասին այլ հիշատակումներ:

Հարցազրույցում Նիկոլի կողմից ներկայացված անվտանգային տեսլականը ոչ թե պետական այրի, այլ PEACE BUILDING-ի պրիմիտիվ սեմինարի մասնակից 18 տարեկան, պրիշչիկոտ և ռոմանտիկ դեռահասի ուղեղի լվացման արդյունք է:

«Мир, дружба, жвачка» ոճի բարբաջանքը, այն էլ՝ փոթորկված և եռացող աշխարհում, գեոպոլիտիկ ռիտուալների զոհասեղանին հոժարակամ բարձրացող հայ ժողովրդի մահախոսականն է հիշեցնում: Եթե անվտանգության նիկոլական տեսլականն իրականում կառավարեր աշխարհը, ապա աշխարհում չէր լինի մոտ 200 անկախ պետություն, ոչ մի կայսրություն չէր փլուզվի, իսկ հայ ժողովուրդը վաղուց կդադարեր գոյություն ունենալ և չէր հասնի 21-րդ դար:

Արցախի հարցի տարանջատումը հայ-ադրբեջանական օրակարգից կործանարար էր Արցախի համար: Հիմա այս տարանջատման վրա հույս դնելը կործանարար է դառնում բուն Հայաստանի Հանրապետության համար:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը քողարկելով «բալանսավորում և դիվերսիֆիկացիա» բառակույտի ներքո՝ Նիկոլը կրկին ստում է: Բալանսավորում և դիվերսիֆիկացիա անում են Ի ԼՐՈՒՄՆ ինչ-որ բանի, ոչ թե Ի ՀԱՇԻՎ: Այնինչ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ՀՀ-ՌԴ հարաբերությունների կապիտալն արևմտյան հարթակներում էժանով վաճառելը:

«Արևմուտքի միջոցով Ռուսաստանից պրծնել, որ նստել Թուրքիայի գիրկը». սա է Փաշինյանի անվտանգային ավանտյուրիզմի բանաձևը:

Где Кура, где мой Дом

Մի քանի դիտարկում անեմ նաև Թբիլիսիի միջազգային համաժողովին Նիկոլի մասնակցության և ելույթի մասին: Բացի այլանդակ և սկանդալային քարտեզից, որ ներկայացվեց՝ որպես Հայաստան և բուռն քննարկման ենթարկվեց, կան նաև այլ հանգամանքներ:

Հիշեցնեմ, որ նույն ժամանակ Բիշքեկում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների վարչապետներ և նախարարներ: Փաշինյանի կողմից այս հանդիպման բոյկոտն էլ ավելի է խորացնում ՀՀ-ՌԴ ճգնաժամն առնվազն այն պատճառով, որ եթե ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի վարչախումբը քարեր նետել էր, ապա ապա ԵԱՏՄ-ի մասով դեռևս դիվանագիտական դեմարշներ չէին եղել:

Թբիլիսիի միջոցառմանը Նիկոլի մասնակցությունը տարօրինակ է նաև այլ պատճառով: Արդեն երկրորդ անգամ է, ինչ Ալիևը մերժում է Փաշինյանի հետ հանդիպումը. սկզբից՝ Գրանադա, հետո՝ Բրյուսել: Առկայության դեպքում արժանապատվության հարց էր առնվազն այդքանից հետո չհայտնվել Ալիևից ցածր ռանգի ադրբեջանական պաշտոնյայի հետ միևնույն հարթակում: Այս տեմպերով չեմ զարմանա, որ մի օր էլ նա կհայտնվի, օրինակ, Հիքմեթ Հաջիևի և Թուրալ Գյանջալիևի հետ միևնույն ձևաչափում:

Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:

  1. Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:
  2. Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:
  3.  Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:
  4. G7 և Եվրոպական միությունն ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:

Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:

Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.10.2023թ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular