ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի առաջնորդների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է․ Թաթոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների, հայ զինվորականների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Արցախի առաջնորդների, ռազմական ու պետական գործիչների առևանգմամբ և անօրինական ազատազրկմամբ Ադրբեջանի իշխանությունը`

1) լեգիտիմացնում է իր քաղաքական կեղծ թեզերը կեղծ մեղադրանքների առաջադրումով (տեռորիզմ ու տեռորիզմի ֆինանսավորում, փողերի լվացում, անօրինական զինված խմբավորումներ, սպանություններ և այլն).

2) լեգիտիմացնում է իր ցեղասպան քաղաքականությունը, ատելությունն ու թշնամանքը և դրանք առաջ տանելու իր համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծում.

3) մաքրում է իր վրայից գործած հանցանքները` մարդկանց սպանությունները, խոշտանգումներ, առևանգումներ, հարյուր հազարավոր մարդկանց բռնի տեղահանումներ և այլն.

4) ստեղծում է արդեն Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր (օրինակ՝ խոշտանգումներով ստացվող ցուցմունքներով ու կեղծ քրեական վարույթներով և այլն).

5) փորձում է կոտրել հայ ժողովրդի ոգին, վիրավորում է ազգային արժանապատվությունը, հայ հասարակությունը պահում է լարվածության մեջ և մարդկանց պատճառում հոգեկան տառապանքներ:

Նրանց բոլորի ազատ արձակումը բոլորիս առաջնահերթ խնդիրն է՝ անկախ նրանցից որևէ մեկի նկատմամբ անձնական վերաբերմունքից`

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյան, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյան, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայան, բարձրաստիճան զինվորականներ Լևոն Մնացականյան և Դավիթ Մանուկյան, տարբեր ժամանակ գերեվարված հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular