ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կոմերսանտ». Ռուսաստանի պետական կառույցները հայտնել են, որ Երևանը «դադար է վերցրել շփումներում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը և Հայաստանը խրվել են երկկողմ հարաբերությունների հեռակա պարզաբանման ձևաչափում։ Պետությունների ղեկավարները կապի մեջ չեն, սակայն երկու երկրների ներկայացուցիչները կանոնավոր կերպով մեղադրանքներ են փոխանակում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներով ազդանշաններ է ուղարկում, որ Երևանն անվտանգության ոլորտում Ռուսաստանին փոխարինող է փնտրում։ Մոսկվան փորձում է տարբեր ձևերով, բայց ոչ Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությամբ, բացատրել, որ իրեն այլընտրանք չկա։ Այս մասին գրում է «Կոմերսանտը»։

Ռուս-հայկական հարաբերություններում ամենամեծ գրգռիչը, իհարկե, պետք է համարել հանրապետության խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, ապա նախագահ Վահագն Խաչատրյանի կողմից դրա ստորագրումը։ Հիշեցնենք, որ  ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի համար: Տարբեր մակարդակների ռուսաստանցի պաշտոնյաները հայտարարել են, որ այդ քայլը համարում են ոչ բարեկամական:

Թեև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը բոլոր խնդիրները լուծում են երկկողմանի ուղիներով, սակայն անհասկանալի է, թե որոնք են այդ ուղիները։

Վերջին շրջանում շփումները  տեղի են ունենում  երկու երկրների ԱԳՆ-ներ դեսպանների կանչման տեսքով՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ, իսկ, Ռուսաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին համապատասխանաբար, ՌԴ ԱԳՆ։

Այլ շփումների մասին ոչինչ չի հաղորդվել: Ավելին, ռուսաստանյան  պետական ​​կառույցներում «Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ Երևանը «դադար է վերցրել շփումներում»: Այս մասին է վկայում նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի առիթով։ «Մենք հակված չենք The Wall Street Journal-ին որպես առաջնային աղբյուր ընկալելու, ուստի դեռ պետք է հստակ հասկանանք, թե ինչի մասին էր խոսում պարոն Փաշինյանը։ Եվ իհարկե, մեր հայ ընկերների հետ զրույցում ակնկալում ենք ստանալ այս հարցի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար պատշաճ չէ շփվել թերթերի, հատկապես Wall Street Journal-ի միջոցով։ Ուստի մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և կշարունակենք դա անել, մենք շատ ընդարձակ օրակարգ ունենք»,- հոկտեմբերի 26-ին ասել է պարոն Պեսկովը (մեջբերումը ՏԱՍՍ-ից):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular