ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջհանգիրյանը թող լռի, ո՞վ սպանեց Արմենակյանին, ասում էր ինձ ճնշում են, չեն թողնում աշխատել. Բախշյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այստեղ կա ռուսական հետք, թուրքական հետք, նույնիսկ ամերիկյան  հետքը չեմ բացառում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թ. հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով հարցին,  թե արդյո՞ք «հոկտեմբերի 27»-ի գործում տեսնում է ռուսական հետք։

Անդրադառնալով «հոկտեմբերի 27»-ի բացահայտման հնարավորութանը, Բախշյանն ասաց. «Նախ, վկաներից շատերը չկան: Երկրորդ, արդարադատության ամբողւ համակարգի մեջ մարդիկ են, որոնք ինչ-որ ձեւերով կապված թե նախկին թե նախագահների, թե մյուսների հետ: Հետեւաբար, գուցե բացահայտելու ցանկությունն էլ չկա: Գուցե պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Եթե անգամ վարչպետը շատ ուզում է բացահայտել «հոկտեմբերի 27»-ի գործը, որի մասին անընդհատ հայտարարում է, միայն մի բան կասեմ՝ «Մարտի 1»-ն էլ չկարողացար բացահայտել», որի հեղինակն ու կազմակերպիչը ով էր, հիմա նա որտեղ է: Ինչո՞ւ բանտում չէ: Մարտի 1-ը, որից իր մաշկը ցավացել էր, չբացահայտվեց, «հոկտեմբերի 27»-ից, որից իմ մաշկը ցավացել է, չի բացահայտվելո՞ւ: Բացահայտվելու է, բայց գուցե իրենից հետո։ Ես այսօր ոչ մի գործնական քայլ, որը տանում է բացահայտման ուղղությամբ, չեմ տեսում։ Չեմ բացառում, որ դա բավական դժվար բան է, իհարկե»,- նշեց Անահիտ Բախշյանը:

Լրագրողի հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանն այսօր հայտարարել է, որ, ըստ էության, «հոկտեմբերի 27»-ի գործը իր համար բացահայտված է, այնպիսի ծավալներով, ինչպես հիմա է գործն ընթանում, նախկինում չի եղել, հիմա ճնշումներ չկան որևէ մեկի վրա, Բախշյանն ասաց. «Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնեմ, որ 2000 թվականին ինձ կանչեց իր կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողում աշխատել։

Հիմա կարող է այդ բաները չկան, բայց  այն ինֆորմացիան, որ այն ժամանակ ուներ Գագիկ  Ջհանգիրյանը և չօգտագործեց, չհասցրեց իր նպատակին, հիմա թող լռի։ Ո՞վ սպանեց Արմենակյանին։ Այնքան ակնհայտ հարցադրում է։ Հաստատ այն հինգ հոգին չէին, ովքեր դահլիճում էին։ Դա ամեն ձևով ապացուցվել է դատարանում՝ ով սպանեց։ Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular