ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով եղել է Իրանի Սպահան քաղաքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի հրավերով հոկտեմբերի 20-24-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա պաշտոնական այցով եցել է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում, այս մասին հայտնեցին Կապանի համայնքապետարանից։

Հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել Սպահանի քաղաքապետ Ալի Ղասեմզադեի և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները։

Սպահանի քաղաքապետը, ողջունելով պատվիրակությանը, իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկու քաղաքների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

Գևորգ Փարսյանը ևս շնորհակալություն է հայտնել Ալի Ղասեմզադեին հրավերի և իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար։ Անդրադառնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանն ու համագործակցության ներկայիս բարձր մակարդակին՝ համայնքի ղեկավարը հաստատել է Կապանի և Սպահանի 5-րդ շրջանի միջև գործընկերային հարաբերություններ ձևավորելու իր պատրաստակամությունը, ընդ որում, հաշվի առնելով տեղի հայ համայնքի կարևոր դերակատարությունը։

Սպահան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կապանի պատվիրակությունը ՍՀԹ Ազգային Առաջնորդարանում հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի նախագահությամբ հանդիպում է ունեցել նաև Թեմի պատգամավորական ժողովի, Թեմական և կրոնական խորհուրդների, Հաշվեքննիչ մարմնի, Հայ Դատի հանձնախմբի անդամների ու համայնքում գործող միությունների նախագահների հետ։ Հանդիպմանը քննարկված թեմաների առանցքում եղել է Սյունիքը, ԼՂ-ում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերները, ինչպես նաև Սպահանի հետ նոր կապերի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Քառօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղել են Սպահանի պետական համալսարանում, հանդիպել Հայագիտական ամբիոնի ակադեմիական կազմի հետ, այնուհետև այցելել Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ հանդիպել են «Արմէն» տարրական և «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տնօրենությունների հետ:

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում Գևորգ Փարսյանը հանդիպումներ է ունեցել նաև Քաշանի քաղաքապետի և համայնքապետի հետ, և նրանց կողմից ստացել փոխգործակցության առաջարկներ։

ԻԻՀ Կապանի պատվիրակության այցը եզրափակվել է մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» մարզամշակութային միությունում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular