ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնի տեղահանում, հայրենիքի կորուստ․ ծնվել են Շուշիի վերջին քաղաքապետի առաջին թոռնիկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սա պատմություն է ուժեղ ու հայրենասեր ընտանիքի, Աստծո սատարման և հավատքի ուժով գաղթի ճանապարհն անցնելու մասին, հայտնում են Շենգավիթ ԲԿ-ից։

«Փոքրիկներ Արտյոմն ու Արմանը Շուշիի վերջին քաղաքապետի` Արծվիկ Սարգսյանի առաջին թոռնիկներն են:

Փոքրիկների հայրը պատմում է` 44-օրյա պատերազմից և Շուշին կորցնելուց հետո տեղափոխվեցին Երևան, բայց հայրենի հողի կանչին չդիմանալով` ամիսներ անց դարձյալ հետ վերադարձան Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտում:

Արդյունքում երկու անգամ կորցրին հայրենիքն ու ստիպված եղան դարձյալ բռնի տեղահանվել սեփական տնից:

Այդուհանդերդձ, 25-ամյա զույգերը` Արա  և Մերի Սարգսյանները շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը և վստահեցնում` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և  մի օր կվերադառնան հայրենիք:

Գաղթի ճանապարհը հեշտ չի եղել, զույգը պատմում է, որ գրեթե 19 ժամ ճանապարհ են եկել, ողջ ընթացքում կինը ցավերի մեջ է եղել և ուղիղ կապ պահել «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով արդեն ավելի ուշ կեսարյան հատման միջոցով օգնեց լույս աշխարհ գալ փոքրիկներին:

Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, բայց փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.: Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց  հրաշալի են զգում:

Պատերազմող երկրներում երազանքներ չեն լինում` ասում է փոքրիկների հայրը` հույս հայտնելով, որ որդիները պատերազմներ չեն տեսնի:

Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու«»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular