Յակուտիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Պերմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅակուտիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Պերմում՝ ուղևորի առողջական վիճակի վատթարացման պատճառով. հայտնում է Պերմի օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ժամը 13.41-ին (Մոսկվայի ժամանակով 11.41-ին) S7 3060 Neryungri (Յակուտիա) - Domodedovo չվերթը ժամանել է Պերմի օդանավակայան: Չնախատեսված վայրէջքի պատճառը եղել է ուղևորի առողջության վատթարացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ինքնաթիռը դիմավորել է բժշկական խումբը, իսկ ուղեւորն այս պահին բուժօգնություն է ստանում։