«Ժամանակ». Կենտրոնում քրեականները բաժանվել են երկու մասի. «Պիստի» թեկնածուն «Սնխչի Հարութն» է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն եւ էրեբունի համայնքները ընդգրկող ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, մեծ ազդեցություն ունեն քրեական տարրերը։ Սակայն նրանք եւս բաժանվել են երկու մասի։
Քրեականների մի մասը սատարում է Հակոբ Բեգլարյանին, իսկ մյուս մասը՝ նախկին ԲՀԿ-ական, էրեբունու ԲՀԿ կառույցի նախկին ղեկավար, Սնխչի Հարութին՝ Հարություն Կարապողոսյանին։ Նա քարոզարշավի մեկնարկից շաբաթներ առաջ դիմում գրեց եւ դուրս եկավ ԲՀԿ-ից եւ առաջադրվեց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Կրիմինալից Սնխչի Հարութին աջակցում է հատկապես Պիստը։ Հիմա Կենտրոնի ընտրողները բավական անհարմար վիճակում են հայտնվել։ Եվ որպեսզի վատամարդ չլինեն, կես կատակ կես լուրջ ասում են, որ իրենք ընտրելու են Սնխչի Հակոբին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում