ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանային «միայնակը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի օրերին տեղեկատվական հարթակներում շատ խոսվեց ու քննարկվեց Թեհրանում օրերս տեղի ունեցած «3+3», բայց իրականում՝ «3+2» ձևաչափով հանդիպման մասին։ Ավելին, փորձագիտական և մասնագիտական տարբեր սեկտորի ներկայացուցիչներ տարբեր մեկնաբանություններ ու տարատեսակ կարծիքներ ներկայացրեցին այդ հանդիպման վերաբերյալ, սակայն տեղի ունեցածի ամենացցուն օրինակը  Իրանի պետական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարն էր, որում՝ Թեհրանում հավաքված տարածաշրջանի երեք գլխավոր դիվանագետները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն էին․ այլ կերպ ասած՝ 3+2 հարթակի հանդիպման ամենախոսուն պահը հենց այդ ֆոտոփաստն էր։

Հիշյալ լուսանկարում հստակ երևում է, որ միմյանց հետ ջերմորեն շփվում են ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներ Լավրովն ու Աբդոլլահիանը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ֆիդանը և Բայրամովը (թերևս տրամաբանական զույգեր)։ Նույն տրամաբանության շրջանակում նրանց կողքին միայնակ քայլում էր Արարատ Միրզոյանը։ Ի դեպ, այստեղ խնդիրը բնավ այն չէ, որ մեկուսացված էր Միրզոյանի անձը, ով տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դիվանագետի աթոռին էր, ի տարբերություն մյուս չորսի՝ հայտնվել է ոչ թե մասնագիտության և պրոֆեսիոնալիզմի բերումով, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը լինելով։ Խնդիրն այն է, որ Նիկոլի և նրա թիմի վարած արտաքին քաղաքականության հետևանքով ՀՀ արտգործնախարարը՝ այսպես դեմոնստրատիվ, և ՀՀ-ն՝ այդ լուսանկարի բովանդակությամբ, փաստացի մեկուսացված էր տարածաշրջանի գլխավոր դիվանագետների մեջ։ Այլ կերպ ասած՝ դիվանագետի մեկուսացումը տապալված աշխատանքի ցուցիչ և ահազանգ, որ երկրի արտաքին վեկտորի գործերն այնքան էլ բարեհաճ չեն, ավելին՝ վատ են։

Հիմա, ըստ էության, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Միրզոյանը թեհրանյան հավաքին ասել է. «Ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորաբանության պայմաններում դժվար է պատկերացնել նպաստավոր մթնոլորտի ստեղծում, որը թույլ կտա կյանքի կոչել տարածաշրջանային հավակնոտ նախագծեր»։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի գլխավոր և կանխատեսելի հայտարարության մեջ շեշտված է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում օտար ուժերի ներկայությանը։ Հենց այս պատճառով էր Թեհրանն այսքան շահագրգիռ աշխատում տարածաշրջանային 3+2-ը կազմակերպելու ուղղությամբ։ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունները նույն տրամաբանությամբ էին։ Հաքան Ֆիդանը թելադրեց թուրքական պայմանը. «Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ», իր հերթին Բայրամովն այդ խաղաղության պայմանագիրը պահանջեց որքան հնարավոր է արագ։

Հատկանշական է նաև այն, որ թեև թուրքական որոշ լրատվամիջոցներ թեհրանյան հավաքին կցեցին անգամ «պատմական» պիտակը, թուրքական մեդիան, ընդհանուր առմամբ, հավաքը լուսաբանեց զուսպ՝ ոչ այնպես, ինչպես անում են, երբ նման միջոցառումները բխում են Թուրքիայի շահերից։ Սա առաջին հերթին նշանակում է, որ Թուրքիան իր վասալ Ադրբեջանի հետ փաստացի հայտնվել է Իրան-Ռուսաստան բարդ զույգի առաջ։ Եվ հակառակ նրան, որ հենց Թուրքիան և Ադրբեջանն են 3+2-ի նախաձեռնողները, այս հարթակը հիմա առավելապես բխում է Իրանի և Ռուսաստանի շահերից, երբ դեպի Արևմուտք են ուղղվում նաև Փաշինյանի հայացքները։

Հավելենք, որ Լավրովի կողմից եղավ հայկական թեմայով թեհրանյան հավաքի ամենակարևոր՝ քարտեզային հայտարարությունը։ Վերջինս ներկաներին հիշեցրեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը կարգավորելու բանալին Մոսկվայի ձեռքում է։ ՌԴ արտգործնախարարն այս հայտարարությամբ փաստացի ոչ միայն լուծված հարցերի շարքում թողեց ղարաբաղյան հակամարտությունը, այլև՝ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։ Եթե հերթը հասել է սահմանազատմանը, ուրեմն վերը նշված երկու հարցերն արդեն կարգավորված են՝ առնվազն ռուսական կողմի համար։

Ի դեպ, ընդգծենք, որ Միրզոյանը Թեհրանում շփումներ է ունեցել ներկա բոլոր երկրների պատվիրակությունների հետ՝ բացի Ռուսաստանից։ Դրա փոխարեն Միրզոյանը հանդիպել է Իրանի նախագահի և Բայրամովի հետ նաև ոչ պաշտոնական շփումների շրջանակում, պաշտոնական հանդիպում է եղել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ:

ՌԴ-ՀՀ գերլարված հարաբերությունների ֆոնին տիրող իրավիճակը միանշանակ վաղուց ֆիքսել են առաջին հերթին թյուրքական երկու պատվիրակությունները, որոնք Փաշինյան – Մոսկվա հարաբերություններում ներկա լարվածությունը հաշվարկում ու շահարկում են Հայաստանի՝ առանց դաշնակից կարգավիճակը ծառայեցնելու իրենց շահերին։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular