ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Մելքոնյան. «Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը սարքել մեր տղերքի գլխին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ԱԱԾ–ն ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա–հրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակում, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր– 2» կազմակերպելու հետ: 
Նշենք, որ ըստ ԱԱԾ–ի՝ դեպքի առթիվ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 2–րդ մասի և 235.1–րդ հոդվածի 2–րդ մասի 1–ին կետի հատկանիշներով։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մեղադրանքով Սամվել Բաբայանին սպառնում է 2–6 տարվա ազատազրկում:

Ներկայացնում ենք «Փաստ»–ի զրույցը «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, ձերբակալված Սամվել Բաբայանը կամ «ՕՐՕ» դաշինքը կարո՞ղ էին առնչություն ունենալ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրի արձակման խողովակ բերելու հետ:

– Սամվել Բաբայանը բանակում չի աշխատում, որ «Իգլայով» զբաղվի: Ունենք պաշտպանության նախարար, ինքը պետք է զբաղվի «Իգլա» բերելով: Էս երկրում կարան ծառին բռնաբարութան հոդված դնեն, կալանավորեն: Էս երկիրն էդ վիճակում ա: Նույն ձևով կարան ասեն՝ Սամվել Բաբայան, դու «Իգլա» ես բերել: «Իգլան» ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի հետ, ես զարմանում եմ ուղղակի: Իշխանությունը ցայտնոտի մեջ ա:

– Իսկ ԱԱԾ–ն «ՕՐՕ» դաշինքի մյուս անդամների, օրինակ, Ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է:

– Բայց «Իգլան» ի՞նչ կապ ունի մեր հետ: Ո՛չ տանկի հետ գործ ունենք, ո՛չ սամալյոտի հետ, ո՛չ «Իգլայի» հետ: Մենք դուրս ենք եկել պայքարի, համապետական ընտրություն է, ուզում ենք ընտրություններով ինչ–որ բան փոխենք: Էստեղ «Իգլայի» խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա:

– Կարծում եք՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է Սամվել Բաբայանի նկատմամբ:

– Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, «Իգլան» ո՞ւմ համար են բերում:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինքի այլ անդամի, օրինակ, Սեյրան Օհանյանին ձերբակալեն:

– Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է:

– Դուք այժմ ի՞նչ եք պատրաստվում անել:

– Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ–ին, հիմի իրանք ինչ–որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը:

– Մամուլն այսօր գրել է, որ Սամվել Բաբայանը ծրագրել է «Սասնա ծռեր–2» կազմակերպել ու իշխանությանը դա հայտնի է դարձել:

– Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2–ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր–1–ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ: Էդ լրիվ իշխանության կազմակերպածն ա: Էդ բոլոր գործերը թողել են օդի մեջ, որ վաղն ով որ իշխանությանն ասի՝ էս ժողովրդին տեր կանգնեք, երկրին տեր կանգնեք, կալանավորեն: Ասեն՝ դուք «Սասնա ծռեր–2» եք, «Սասնա ծռեր–3» եք, Նորքի հանցախումբ եք: Էս ա ամբողջ սցենարը: Թե չէ Բաբայան Սամվելն ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր–2–ի» հետ, կամ էս երկրում կարա՞ «Սասնա ծռեր 2–3» լինի, երբ 3–ից 2–ը կամ ԿԳԲ–ում են գրանցված, կամ ոստիկանությունում: Ո՞նց կարա էս երկրում «Սասնա ծռեր 2» լինի, երբ որ «Սասնա ծռեր 1–ը» իշխանությունն է սարքել մեր գերազանց տղերքի գլխին:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular