ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


««Ցավոտ հանգույց». ինչո՞ւ են սրացել Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Dzen.ru-ն գրում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները շարունակում են սրանալ, ինչի մասին են վկայում վերջին օրերի իրադարձությունները։ Օրինակ Ռուսաստանի Պետդուման հետաձգեց հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագիծը, և դա ուղղակի թյուրիմացություն չէ: «Երեկոյան Մոսկվա»  հրատարկությունը փորձագետների հետ քննարկել է, թե ինչո՞ւ են երկրների միջև հարաբերությունները վատացել և ինչ ապագա է սպասվում նախկին դաշնակիցներին։

Քաղաքագետ Եվգենի Կրուտիկովի կարծիքով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացումը մեկ գիշերվա ընթացքում չի եղել, այդ գործընթացը մի քանի տարի շարունակ ընթացել է աննկատ և ուղղակիորեն կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, և այդ մասին են հուշում նաև վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները։ «Եղավ մեկ իրադարձություն, որն ապացուցում է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վատթարանում են, - հիշեցրել է Կրուտիկովը,— Հայաստանը ներկայացրել է Մոսկվայում նոր դեսպանի թեկնածությունը, և ընդունող կողմը միշտ պետք է հաստատի թեկնածուին, բայց Մոսկվան չընդունեց Գուրգեն Արսենյանին, քանի որ նա մտերիմ է Փաշինյանի հետ և աչքի է ընկնում ռուսաֆոբ հայտարարություններով»։ Փորձագետն ընդգծել է, որ իր հիշողությամբ սա առաջին դիվանագիտական ​​սկանդալն է նախկին ԽՍՀՄ երկրների պատմության մեջ։ «Հետևաբար, եթե խոսենք Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացման մասին, ապա դա տեղի է ունենում վաղուց։ Իսկ վերջին տարում այն ​​պարզապես հասել է իր գագաթնակետին Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո»,- պարզաբանել է քաղաքագետը։

Իր հերթին քաղաքագետ Յուրի Սվետովն ասել է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ են երկրների հարաբերությունները վատթարանում։ Նիկոլ Փաշինյանը ղեկավար դառնալու պահից սկսած է բոլոր պայմանները ստեղծել Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու համար։ «Երևանում է գտնվում եվրոպական մայրցամաքում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատներից մեկը։ Եվ այդ դեսպանատունը հետխորհրդային ժամանակներից ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խզելու և երկիրը Հարավային Կովկասում ցավոտ կետ դարձնելու ուղղությամբ»,- նշել է Սվետովը։ Եվ բոլոր գործողություններն ու որոշումները, որ Փաշինյանն ընդունում է որպես վարչապետ, խոսում են նրա հակառուսական քաղաքականության մասին, կարծում է քաղաքագետը։

«2020 թվականին Ռուսաստանին մեղադրեցին Լեռնային Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտության մեջ։ Եվ մինչ օրս Փաշինյանը շարունակում է ասել, որ այդ վեճում հույսը դրել էր Ռուսաստանի օգնության վրա, բայց նա տեր չկանգնեց,- պարզաբանել է փորձագետը, - Հայաստանն ինքը պարտվեց այդ պատերազմում, բայց մեղադրում է Ռուսաստանին»: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում ոչ մեկի կողմը չի բռնել։ «Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և վեճերին վերջ տալու համար և նույնիսկ պատրաստ ենք տրամադրել 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք կօգնեին սահմանել սահմանները: Բայց ինչ-ինչ պատճառներով դրանք չեն օգտագործվում, և Փաշինյանը կրկին դժգոհ է Ռուսաստանի գործողություններից»,- ասել է Սվետովը։

Իսկ ի՞նչ կանխատեսումներ կան: Քաղաքագետ Սվետովը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագան կախված է Երևանից, բայց հայկական կողմից հարաբերություններ հաստատելու նախադրյալներ չեն երևում: «Նրանք պնդում են, որ իրենք պաշտպանություն են տեսնում ԵՄ-ում և ցանկություն են հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ բոլոր գործողությունները մարտահրավեր են Ռուսաստանի համար, քանի որ նա է միշտ համարվել Հարավային Կովկասում խաղաղության երաշխավոր»,- ասել է նա։

Ըստ Եվգենի Կրուտիկովի Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների կայունացումը բարդանում է Փաշինյանի և նրա շրջապատի քաղաքականությամբ: «Հիմա Հայաստանում բացահայտ հայտարարում են Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների փոփոխության և դեպի ԵՄ վերակողմնորոշման մասին։ Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակցությունը շատ երկար ժամանակ են երազել դրա մասին»,- ասել է նա։ Փորձագետը նաև հավելել է, որ այդ նպատակով է Հայաստանը մշտական ​​դատապարտում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անգործության մեջ: «Հետևաբար, դժվար է գնահատել հեռանկարները։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց քաղաքական կուրսի ու ղեկավարության փոփոխության, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում չի լինի։ Այնուամենայնիվ առայժմ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները դիվանագիտական ​​պատերազմի և ամպագոռգոռ հայտարարությունների շրջանակներում են,-ընդգծել է քաղաքագետը,- Փաշինյանի հասցեին վիրավորանքները  ևս լավ բաներ չեն: Բայց կան նախադրյալներ, որ Հայաստանը կարող է բարձրացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Միաժամանակ, Երևանն ինքն է պնդում նախկինում կնքված պայմանագրերի պահպանումը»։

Իր հերթին քաղաքագետ Իվան Մեզյուխոն վստահ է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը լուրջ սխալ կլինի Հայաստանի համար։ «Եթե դա իրականացվի, ապա Անդրկովկասում իրավիճակը կդառնա անկայուն ու վտանգավոր»,- ասել է զրուցակիցը։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր կլինի բարելավել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո։ «Եթե ​​հայ ժողովուրդը որոշի փոխել իշխանությունը և պաշտոնանկ անի Փաշինյանին, ապա Երևանի և Մոսկվայի միջպետական ​​շփումները կբարելավվեն: Բայց միայն այն դեպքում, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ»,- համոզված է Մեզյուխոն։ Չնայած փորձագետը նաև գտնում է, որ իշխանափոխության ներքաղաքական գործընթացների արդյունքում ցանկացած  իշխանություն վերցրած անձը արդեն ծանրաբեռնված չի լինի Փաշինյանի հակառուսական հայտարարություններով և դրանով իսկ կարող է երկրորդ կյանք հաղորդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular