ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտուն պատգամավորներ, որոնք, մանդատին զուգահեռ, տան տեր են դարձել. ՔՊ ցանկ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչների ունեցվածքը երկրաչափական պրոգրեսիայով աճում է:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրերը, եւ ստորեւ կներկայացնենք այն պատգամավորների ցանկը, որոնք մինչ հեղափոխությունն անտուն եւ անտանիք էին։ Հեղափոխությունից հետո, երբ արդեն ունեն ստաբիլ աշխատավարձ, գնել են բնակարաններ Երեւանի ամենաբանուկ հատվածներում եւ իրենց ծննդավայրերում։ Իհարկե, կան այնպիսիք, որ բնակարաններ գնել են ոչ իրենց անունով։

Եվ այսպես, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում:

Հովիկ Աղազարյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է տան վարձավճարի փոխհատուցում:

Մաթեւոս Ասատրյան – 2021 թվականին Աջափնյակ վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Ռուստամ Բաքոյան – 2019 թվականին՝ Արարատի մարզի Վեդի համայնքում, հայրը՝ Նոր կյանք համայնքում, նաեւ ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Վիլեն Գաբրիելյան – 2022 թվականին՝ քաղաք Երեւանում:

Արփի Դավոյան – անշարժ գույքի (Երեւան քաղաքի Կենտրոնում) հիփոթեք ունի (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Գայանե Եղիազարյան – 2022 թվականին՝ Երեւանում:

Արման Եղոյան – 2020 թվականին՝ Դիլիջանում, քույրը 2018թ.-ին նվիրատվություն է ստացել բնակարան Քանաքեռ- Զեյթունում:

Արսեն Թորոսյան – 2020 թվականին՝ Ծաղկաձորում, 2021 թվականին՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:

Արմեն Խաչատրյան – Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա, հիփոթեք (այլ տվյալ չկա): Հասմիկ Հակոբյան – 2019 թվականին՝ Նոր Նորք վարչական շրջանում:

Հրաչյա Հակոբյան – 2020 թվականին՝ Ջրվեժում, 2021 թվականին՝ Ձորաղբյուրում:

Վաղարշակ Հակոբյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Թագուհի Ղազարյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Սոնա Ղազարյան – 2020 թվականին՝ Առինջ գյուղում:

Վահե Ղալումյան – 2021 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Արուսյակ Մանավազյան – 2020 թվականին՝ Աջափնյակ վարչական շրջանում:

Էմմա Պալյան – 2022 թվականին՝ Երեւանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Մարիամ Պողոսյան – 2020 թվականին՝ Էրեբունի վարչական շրջանում:

Արուսյակ Ջուլհակյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ռուբեն Ռուբինյան – Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ալեն Սիմոնյան – 2019 թվականին՝ Կենտրոն վարչական շրջանում։

Լիլիթ Ստեփանյան – 2020 թվականին՝ Արաբկիր վարչական շրջանում, սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում։

Լիլիթ Մինասյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Արեն Մկրտչյան – հիփոթեք (այլ տվյալ չկա), սակայն ԱԺ բյուջեից ստանում է 100 հազար դրամ՝ տան վարձավճարի փոխհատուցում:

Ծովինար Վարդանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Վլադիմիր Վարդանյան – հիփոթեք՝ Արաբկիր վարչական շրջանում:

Հերիքնազ Տիգրանյան – հիփոթեք (այլ տվյալ չկա):

Ահա այսպես, Պարույր Սեւակը կասեր՝ մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի… ՔՊ-ական պատգամավորները ե՛ւ բնակարան են գնել, ե՛ւ շարունակում են պետությունից տան վարձի գումար ստանալ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular