ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի քաղաքական և ռազմական գործիչները սոցիալական ծանր խնդիրների առջև են կանգնել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի քաղաքական եւ ռազմական գործիչների մի խումբ սոցիալական ծանր խնդիրների առջեւ է կանգնել։ Խոսքը հատկապես Արցախի ԱԺ պատգամավորների, նախարարների եւ բոլոր այն պաշտոնյաների մասին է, որոնք դե ֆակտո պահպանում են իրենց պաշտոններն ու կարգավիճակը, բայց չեն վարձատրվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է աշխատավարձ տալ եւ սառեցրել է Արցախի պետական հաստատություններին հատկացվելիք բյուջեն։ Մի կողմից, քաղաքական ֆակտորը՝ Արցախի պետական ինստիտուտները չլուծարելու հետ կապված, մյուս կողմից՝ պետական ոչ բավարար աջակցությունը, ծանր կացության առաջ են կանգնեցրել տեղահանվածներին։

Նրանք չեն կարող նոր աշխատանքի անցնել Հայաստանում, դրանով կփաստեն, որ հանձնվում են, պահանջատեր չեն ԱՀ պետական ինստիտուտները պահելու հարցում, բայց պետության տրամադրած գումարները չեն բավարարում տան վարձակալության եւ համեստ կենցաղի համար։ Ի դեպ, որոշ համակարգերում, մասնավորապես` ոստիկանությունում, արցախցիներին աշխատանքի չընդունելու պաշտոնական բացատրություններից մեկն էլ այն է, որ նրանք ՀՀ քաղաքացիներ չեն: Թեեւ բոլորն ունեն կապույտ անձնագիր, եւ տարբերությունը միայն գրանցման վայրն է:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular