ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար»․ ՀՀ ՏԿԵ փոխնախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Մենք նման փորձ ունեցել եք խորհրդային տարիներին։ Մենք գազ էինք ստանում Ադրբեջանից, այնտեղից  եկող երեք հսկա գազատար ունեինք,  այժմ, եթե երկրների միջև քաղաքական չկարգավորված հարցեր չմնան, կարող ենք վերականգնել դրանք։ Մենք կարող ենք նաև տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։ Նույնը էլեկտրաէներգիային է վերաբերում։ Մենք պատրաստ ենք վերականգնել այդ կոմունիկացիաները։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,- ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, ասել է Վարդանյանը։

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Վարդանյանը խոսել է սահմանները բաց լինելու դեպքում Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ Հայաստանի միջոցով էլեկտրաէներգիա փոխանցելու և արտահանելու հնարավորությունների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular