ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Ստրասբուրգում «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը. Վարդան Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս իշխանությունները իրենց  գործունեության այս մի  քանի տարիների արդյունքում հասցրեցին Արցախը  դատարկել ու տալ Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այս օրերին ամենահաճախակի հարցերից մեկն այն է, թե որն է այսօր ՀՀ-ի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերը եւ ոնց  կարելի է դա դիմագրավել: Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց  ես կուզենայի անդրադառնալ շատ ավելի հիմնարար խնդրի՝ դա ՀՀ իշխանությունների գործունեությունն է, դրանց, դժբախտաբար, քաղաքական անմեղսունակության խնդիրն է: Պատկերացրեք, նրանց դիվանագիտական եւ քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ նրանց գործունեության այս մի  քանի տարիների արդյունքում  նրանք հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը  դատարկել ու տալ Ադրբեջանին: Սա իրոք իշխանությունների մեղսունակության պատճառով է քաղաքական եւ դիվանագիտական  հարցերում: Պատասխանատվությունը եւ մեղավորությունը նրանցն է, այլ մեղավորներ այստեղ չփնտրենք, մի պահ վերանանք այդ մեղավորներից, այս խնդիրներից, միայն այն փաստը, որ այս արհավիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանությունների օրոք դա միանշանակորեն, ուղղակիորեն նրանց դարձնում է մեղավոր այս հարցում եւ պատասխանատու, անկախ ամեն ինչից»,- ասել է նա:

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունների մեղավորություն ու պատասխանատվությունը շատ ավելի է ծանրանում, երբ մենք գիտենք, որ այս արհավիրքը մեր գլխին եկել է կոնկրետ իրենց սխալների պատճառով:

«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են պատճառն ու հետեւանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետեւանք է: Եթե մենք մեղադրում ենք Արեւմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետեւանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետեւանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա  հետեւանք է: Իսկապես որ երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց եւ գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք:  Այն պահին, երբ Փաշինյանը ասեց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Եւ ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետեւում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ, չի բարձրացվում այդ հարցը, հետեւանքն այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասաց նա:

Օսկանյանը նշում է, որ երբ Ստրասբուրգում Փաշինյանը այս իրադարձություններից հետո հնարավորություն ուներ նման լսարանի առաջ ելույթ  ունենալ, նա չբարձրացրեց այս հարցը, չխոսեց արցախցիների վերադառնալու իրավունքի մասին, նա, իրոք, «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը:

«Այսօր արցախցիների վերադարձի հարցը պետք է կենդանի պահել, սա իսկապես իրենց իրավունքն է, մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել եւ դա հենց ՀՀ իշխանությունների  պարտավորությունն է: Փոխարենը, Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց ժողովրդավարության մասին, ամենավառ ապացույցը, որ այսօր ՀՀ-ում չկա ժողովրդավարություն այն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին այս արհավիրքից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, դատարկեցինք Արցախը:  Այս երկու դեպքերից հետո, երբ երկրի ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն, նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար երկրներում, բռնատիրություններում»,- ասել է նա՝ նշելով, որ այլ երկրներում նման վարչապետը 5 րոպե չէր մնա իր պաշտոնին, նրան անմիջապես կվռնդեին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular