ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 26-ից սկսած՝ ոստիկանությունը տուգանելու է Արցախից բռնի տեղահանված վարորդներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։

Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Սակայն նկատի ունենալով բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեվիճակը, նաև այն հանգամանքը, որ չեն տիրապետել Հայաստանի Հանրապետության երթևեկության առանձնահատկություններին ու օրենսդրության պահանջներին, առկա օրենսդրության պայմաններում, վերադասության կարգով, վարչարարության շրջանակներում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ նրանց կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված։

Ըստ այդմ, կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular