ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽ Կոնգրեսը դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում ձայների 55 «կողմ», 12 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվել է «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարությունը։

Մինչ հայտարարության քննարկումն ու քվեարկությունը փաստաթղթի հեղինակ, Գերմանիայի ներկայացուցիչ Բերն Վոհրինգերն իր ելույթի ընթացքում exodus է բնորոշել Արցախում բնակվող հայերի տեղահանումն ու հայտարարել, որ Կոնգրեսը չի կարող լուռ մնալ այն իրավիճակի հետ կապված»։

Նա նշել է, որ Կոնգրեսը պետք է դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք մարդկային բազմաթիվ կյանքեր են խլել,ինչը դեպի Հայաստան փախուստի պատճառ է դարձել։

«Կոնգրեսը խստորեն դատապարտում է 2023-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը և տարածաշրջանի 10-ամսյա շրջափակումը, ինչը հանգեցրել է մարդասիրական ծանր իրավիճակի, մարդկային զգալի կորուստների և ավելի քան 100 հազար մարդու փախուստի Հայաստան»,- նշվում է փաստաթղթում։

Փաստաթղթով Կոնգրեսը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նաև խորը մտահոգություն է հայտնել հումանիտար իրավիճակի հարցով, ողջունել է ՀՀ իշխանությունների ջանքերը՝ «ընդունելու Ղարաբաղի հայերին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular