Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը. Վահագն Խաչատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենին Ավստրիայի Ազգային տոնի կապակցությամբ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ուղերձում ասվում է.
«Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրիայի հետ փոխգործակցության հետևողական խորացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:
Բարձր գնահատականի է արժանի Ավստրիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: