ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղեգնաձորի բնակիչը դանակահարել էր 33-ամյա երկու տղամարդու

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնաձորի 38-ամյա բնակչի կողմից դանակի գործադրմամբ 2 անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

2023 թվականի փետրվարի 12-ին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կտրած-ծակած թափանցող վերքեր» մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 33-ամյա երկու տղամարդ՝  Վայոց ձորի Գետափ գյուղի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ:

Քննությամբ ստացված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջիններս վերը նշված վնասվածքները ստացել են Երևան-Մեղրի միջպետական մայրուղու 126-րդ կմ հատվածին մոտ՝ դաշտամիջյան ճանապարհին, քննությամբ դեռևս չպարզված հարցի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Պարզվել է, որ նախքան դանակահարությամբ ավարտված վիճաբանությունը՝  38-ամյա Դ.Բ.-ն Գետափ գյուղի 33-ամյա բնակչի հետ սույն թվականի փետրվարի 11-ին՝  ժամը 22:20-ի սահմաններում, շուրջ 20 րոպե վիճաբանել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում:

Այնուհետև՝ ժամը 23:20-ի սահմաններում, Դ.Բ.-ն արդեն իր տանից Եղեգնաձոր քաղաքի 2 բնակիչների հետ, նրանցից մեկի ավտոմեքենայով,  Գետափի բնակիչը՝  ընկերոջ հետ հիշյալ խանութի մոտից իր վարած ավտոմեքենայով, վերջիններիս մտերիմ ևս 2 քաղաքացի մեկ այլ մեքենայով ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածին մոտ՝ դաշտամիջյան ճանապարհ, որտեղ Դ.Բ.-ի և Գետափի 33-ամյա բնակչի միջև կրկին տեղի է ունեցել վիճաբանություն՝ 1-3 րոպե տևողությամբ:

Այդ ընթացքում էլ Դ.Բ.-ն մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով, ուղղակի դիտավորությամբ, հարվածներ  է հասցրել 33-ամյա տղամարդկանց՝  Գետափի բնակչին ու նրա ընկերոջը, ինչից հետո իր վարած «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի, ապա՝ ինքնակամ ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա՝ Եղեգնաձորի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ 2 դրվագ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular