ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանը, ինչպես հիմա, Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրել է Interfax-ը։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է: Բացի այդ, դուք գիտեք, որ Ադրբեջանը և Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր։ Այն պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ Իրանի տարածքով դեպի Նախիջեւան՝ Թուրքիայի հետ սահմանով Հայաստան շրջանցող ճանապարհ կառուցելու տարբերակը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Սյունիքով անցնող ճանապարհից։ «Գնահատվել է, որ Հայաստանի տարածքով երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ այստեղ և այնտեղ»,- հավելել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular